Այսօրվանից պարետատունը չի գործի

Սեպտեմբերի 11-ին, լրանում է արտակարգ դրության վերջնաժամկետը. այն այլեւս չի երկարաձգվի: Դրա փոխարեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում որոշումներ կկայացվեն եւ ղեկավարում կիրականացվի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերով: Առաջին հերթին այլևս չի գործի պարետատունը:

Տեսանյութ

Եվ ահա, նոր նախագծերով վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։ Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։

Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այսինքն՝ հույս ունենալ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները կթուլանան կամ ընդհանրապես դրանք կհանվեն, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր https://vendeto.info/?p=91936

(Visited 137 times, 1 visits today)

Be the first to comment on "Այսօրվանից պարետատունը չի գործի"

Leave a comment

Your email address will not be published.

*