Այսօր 37 համարի մեջ մի կնոջ զանգեցին

Այսօր 37 համարի ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն.

«Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: Բոլորը լռեցին:

«Բարև տղես, ո՞նց ես… հա ցավդ տանեմ, 10 օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… տղես, հո սովա՞ծ չես…

Հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համարա, ես որ վստահ եմ քո վրա… հո չես մրսե՞լ… սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի…

Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ… իմացի սպասող կա քեզ բալես…

Հաջող, ցավդ տանեմ, գնա քնի հանգստացի մի քիչ… Համբուրում եմ»: Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների.

«Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, 10 օր չէի խոսացել հետը»:

Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպես են մեր մայրերն ու կանայք տարբերվում մնացածից…

Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում ու դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր պետությանը…

Աղբյուր https://vendeto.info/?p=91318

(Visited 114 times, 1 visits today)

Be the first to comment on "Այսօր 37 համարի մեջ մի կնոջ զանգեցին"

Leave a comment

Your email address will not be published.


*